Oragir.News-ի ընթերցողներ Արթուր Սողոմոնյանն ու Հասմիկ Սողոմոնյանն ահազանգում են․
Տարիներ առաջ Միքայելն ու Հասմիկը Երևանից տեղափոխվել են Դիլիջան ու սկսել կյանքի նոր փուլ: Արվեստագետ ամուսիններն իրենց ամբողջ տաղանդն ու ներուժը ներդրել են Դիլիջանի մշակութային զարգացման գործում՝ բացել հուշանվերների խանութ, որտեղ ամեն բան պատրաստված է իրենց ձեռքով, հիմնել «Մի կաշի» բրենդը, որի պայուսակներն ու այլ իրերը պատրաստում են իրենց արհեստանոցում:
Միքայելը նաև մասնակցել է 44-օրյա պատերազմին, որի ընթացքում կինը՝ Հասմիկը, սկսել է ծաղիկներ նկարել, որի մեկ նմուշը տան հյուրասենյակում է դրված:
Երկար տարիներ վարձով ապրելուց հետո Հասմիկի հոր՝ Արթուր Սողոմոնյանի, օգնությամբ, վերջինիս սեփական ավտոտնակի վրա տուն են կառուցում կրկին իրենց ձեռքերով: Հարևանները սկզբում համաձայնում են, նույնիսկ օգնություն առաջարկում, սակայն հետո այնպես են անում, որ արդյունքում դատարանի որոշմամբ՝ հայրենասեր Միքայելը, պիտի իր ձեռքով քանդի իր սարքած տունը։
Մանրամասները՝ տեսանյութում։