Օրերս համացանցում տեսանյութ տարածվեց, որում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բահով մաքրում է ձյունը։ Սա շատերի վրդովմունքն առաջացրեց, քանի որ հանրության կարծիքով քաղաքապետը ցուցադրական բաներ է անում։
Նշենք, որ դեռևս 2016-ին Տիգրան Ավինյանը առաջարկել էր այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին դուրս գալ և բահով մաքրել ձյունը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Նորմա՞լ է, որ Տիգրան Ավինյանը բահով ձյուն է մաքրում»։ Հարցվածների մեծ մասը նշեց,որ դա ցուցադրական է։
«Բահով ինչքան պիտի մաքրի, ոնց պիտի ամբողջ քաղաքը մաքրի։ Թող համակարգի, ոչ թե բահով մաքրի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ նշեց, որ ձյուն մաքրելը դեռ քիչ է։
«Ձյուն մաքրելը քիչ ա, պիտի ուղարկեն տաժանակիր աշխատանքի 15 օր»,- ասաց մեկ այլ անցորդ։ «Տո Ավինյանի հերն էլ, մերն էլ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները` տեսանյութում։