Իշխանությունն իր խնդիրը համարեց լուծված` սահմանափակելով Ղազարյանի քաղաքական ազատությունը. Աբրահամյան
copy image url

Իշխանությունն իր խնդիրը համարեց լուծված` սահմանափակելով Ղազարյանի քաղաքական ազատությունը. Աբրահամյան

Ներքին Միտք 1 ամիս առաջ - 12:06 23-02-2025
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը:

Փաստացի, այն տիրույթը, որտեղ Էդգարը խոսում և գործում էր` «ականապատվեց», որովհետև ցանկացած շարժ, այդ սեկտորից դուրս, կարող է բերել վերջինիս կալանավորմանը:

Իշխանությունը վարչական վերահսկողության սահմանմամբ և´ սահմանափակեց Ղազարյանի խոսքի իրավունքը, և´ օպերացիա նախապատրաստեց հետագայում նրան ազատությունից զրկելու համար:

Հետո էլ թե` քննիչներին, դատախազներին, դատավորներին բան մի ասեք:
Նոր սահմանադրությամբ դա էլ կգրեք, որ իրենց ապօրինություն, քաղաքական հրահանգ կատարել կարելի է, իսկ մյուսներին դա արձանագրել` ոչ»:

Ամենից շատ դիտված