Հայաստանի ներկայիս իշխանությունները «առանձնահատուկ» վերաբերմունք Արցախի և արցախցիների նկատմամբ։ Այս իշխանությունների կողմից արցախցիները հաճախ թիրախավորում են և արժանանում խտրական վերաբերմունքի։
Ժամեր առաջ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը իրավապահ մարմինների ուշադրություն էր հրավիրել Հայկո Պալյան անուն-ազգանունով գրանցված օգտատիրոջ մեկնաբանությունների վրա, ով բացահայտ կերպով խտրականություն է դրսևորում`
հարցնելով «ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»։
Հայկո Պալյան օգտատերը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրն է։ Հայկո Պալյանը աշխատում է Ազգային ժողովում, մի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն էր։ Գյումրիում գրախանութ ունի և Պալյանին պատկանող գրախանութը համարվում է Շիրակի մարզի պետական հաստատությունների մատակարարը։
Ուշագրավն այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ արցախցի 70-ամյա Ղարիբ Բաբայանին կալանքի էին տանում, որովհետև Հանրապետության Հրապարակի մեջտեղը ադրբեջաներենով «Ղարաբաղ-Ղարաբաղ» երգողների տեսանյութն էր տարածել։ Հոդվածը` ատելության քարոզ։
Oragir.News-ի տեղեկություններով` Էմմա Պալյանի եղբայրը քննադատությունների ֆոնին ջնջել է իր ֆեյսբուքյան էջը։
Եղբոր պատիվը փրկելու համար ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը իր քաղաքական առաջնորդի նման սկսեց ստեղծել իմիտացիա, թե իբր եղբոր մեկնաբանությունը սխալ է հասկացվել։
Էմմա Պալյանը,
արդարացնելով եղբորը, ասել է. «Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը»: