BBC-ն հայտնում է. Ադրբեջանի իշխանությունները պահանջել են փակել Բաքվում գտնվող BBC-ի գրասենյակը։
BBC-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ադրբեջանական ծառայությանը ստիպել են ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։
Միևնույն ժամանակ BBC-ն հայտնել է, որ մտադիր է շարունակել հաղորդումներ հեռարձակել ադրբեջաներեն` անկախ գրասենյակի գործունեության կասեցումից։