«Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը»,- այս մասին փետրվարի 19-ի ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով իրական Հայաստանի գաղափախոսության 14 դրույթները։
«Իրական Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանն է 29,743 քմ տարածքով։ Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասել է Փաշինյանը։
Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանը օրակարգ է բերում Սահմանադրությունը փոփոխելու հարցը։
Oragir.News-ն այսօր՝ փետրվարի 20-ին, շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց, ըստ իրենց՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ցանկանում փոխել Սահմանադրությունը, և ինչի՞ պակաս ունի այն։
«Սահմանադրությունը անկեղծության և պահպանության պակաս ունի։ Նիկոլ Փաշինյանը ուզում է Սահմանադրությունը փոխել, որ Էրդողանի և Ալիևի պահանջները կատարի»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մի անցորդ էլ նշեց, որ կողմ է Նիկոլ Փաշինյանի որոշմանը։
Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ՝ ՀՀ Սահմանադրությունը ոչնչի պակաս չունի։
«Մենք Սահմանադրություն չունենք»,- ասաց մեկ ուրիշ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։