Մերժում ենք առաջարկվող սահմանադրական հանրաքվեն․ Մարուքյան
copy image url

Մերժում ենք առաջարկվող սահմանադրական հանրաքվեն․ Մարուքյան

Ներքին Միտք 2 ամիս առաջ - 21:43 19-02-2025
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությանը:

«Մի իշխանություն, որը հրաժարվեց Սահմանադրությունից հեռացնել ՀՀԿ-ի «կայուն մեծամասնության» արատավոր համակարգը, այժմ առաջարկում է «գաղափարախոսական» Սահմանադրական հանրաքվե։
Ժողովուրդ ջան, պարզ չէ՞, թե ինչ պետք է անել։ Մերժում ենք առաջարկվող Սահմանադրական հանրաքվեն»,- գրել է նա։