Ռուս-ամերիկյան բանակցությունները, Զելենսկու երաշխիքները, խաղաղության շանսը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 18-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 18-ի միջազգային կարևոր լուրերը:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները: Դրանք տևել են 4.5 ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական կողմը դրանք դրական է գնահատել: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հարգել միմյանց շահերը: Նա ընդգծել է, որ առայժմ դժվար է ասել, որ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն մերձենում են, բայց այդ մասին խոսակցություն եղել է:
«Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների պատվիրակությունները շատ լուրջ զրույց են ունեցել բոլոր հարցերի շուրջ», - հավելել է նա:
Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը, ապա, Ուշակովի խոսքով, այն դժվար թե կայանա հաջորդ շաբաթ: Ըստ պաշտոնյայի՝ Մոսկվան և Վաշինգտոնը կաշխատեն, որպեսզի պայմաններ ստեղծեն Պուտինի և Թրամփի հանդիպման համար:

Անկարայում այսօր հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փակ հանդիպման օրակարգում եղել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման քայլերը։
Էրդողանը շեշտել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն անվիճարկելի են Անկարայի համար հետագա ժամանակահատվածում:
Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը մասնակցել է Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան բացման արարողությանը։
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի ռուսական գերությունից ուկրաինացիների վերադարձի, պարենային անվտանգության և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։
«Որպես երկիր՝ մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքների տրամադրման վրա։ Մենք ցանկանում ենք, որ այդ անվտանգության երաշխիքները տրամադրեն ԱՄՆ-ն, Եվրամիությունը և ամբողջ Եվրոպան, այդ թվում՝ Թուրքիան»,- մասնավորապես ասել է Ուկրաինայի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում