Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ մի քանի անգամ գերազանցելով նորման։
Այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 19։00-ի դրությամբ Երևանում օդի աղտոտվածության ինդեքսը 129 է, որը գերազանցում է նորման և համարվում է անառողջ զգայուն խմբերի համար։Նշենք, որ առավոտյան 10։00-ից 12։00 ընկած ժամանակահատվածում օդի ղտոտվածության ինդեքսն ավելի բարձր է եղել՝ գերազանցելով 150-ը։

Թբիլիսում ժամը 19։00-ի դրությամբ օդի աղտոտվածության ինդեքսը 96 է, որը կրկին գերազանցում է նորման։

Իսկ Բաքվում օդի աղտոտվածության ինդեքսը համեմատաբար ավելի ցածր է․ ժամը 19։00-ի դրությամբ 55 է, որը շատ մոտ է նորմային։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերով օդի աղտոտվածության ինդեքսը նորմայում պետք է չգերազանցի 50-ը։ Վերջին ժամանակահատվածում սակայն Երևանում այն հասել էր ռեկորդային թվերի՝ 5-7 անգամ գերազանցելով ԱՀԿ չափանիշները: