Հարգելի դատարան, պահանջում եմ ձեզ բարոյականության դասեր չտալ․․․ Այո, մենք գտնում ենք, որ Արցախի Հանրապետությունը ՀՀ-ի անբաժանելի մասն է․ այսօր Գորիսում ընթացող դատավարության ժամանակ հայտարարեց Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։
Մանրամասները՝ տեսանյութում