Հայաստանցի լեռնադահուկորդը աննախադեպ արդյունք է գրանցել ԱԱ-ում
copy image url

Հայաստանցի լեռնադահուկորդը աննախադեպ արդյունք է գրանցել ԱԱ-ում

Սպորտ 2 ամիս առաջ - 18:25 17-02-2025
Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն ավարտել է մրցելույթն Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում՝ գրավելով 34-րդ տեղը։

26-ամյա մարզիկը գրանցել է 2:04,07 րոպե արդյունք։ Մոսեսովը ոլորավայրէջքի որակավորման փուլում գրավել էր 6-րդ տեղը։ Ավելի վաղ նա 47-րդն էր եղել հսկա ոլորավայրէջքի եզչափակչում։

Հիշեցնենք, որ Գլեբ Մոսեսովն հայաստանցի առաջին մարզիկն է, որին հաջողվել է հաղթահարել լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության որակավորման փուլերը։

Ամենից շատ դիտված