Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների Աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևում 59 երկրի 133 մարզիկների շարքում ՀՀ հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը, զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը, հաղթահարեց որակավորման փուլը և, միանալով Աշխարհի լավագույն 50-յակին, անցավ եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա վաղը` փետրվարի 14-ին:
Գլեբ Մոսեսովը Հայաստանը ներկայացնող առաջին մարզիկն է, ով երբևէ կարողացել է հաղթահարել Աշխարհի առաջնության որակավորման փուլը, հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան:
Հավելենք նաև, որ ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը զբաղեցրեց 58-րդ հորիզոնականը: