Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ արտաքին պարտքին։ Նախարարը խոսել է կոնկրետ թվերով, սակայն թերի ինֆորմացիա է տվել քաղաքացիներին։
«Սիրելի հայրենակիցներ, վերջերս շատ եմ ստանում նամակներ Ձեզնից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ինչ ենք անելու կամ ինչպես եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար:
Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է: Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը կամ տեղեկացված չեն կամ միտումնավոր են նրանք անում»,- տեսանյութում ասել է Պապոյանը:
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմել է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը ներքին պարտքը։
Oragir.News-ն այսօր՝ փետրվարի 17-ին, շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել․ «Ըստ ձեզ՝ ինչի հետևանք է այն, որ նախարար Գևորգ Պապոյանը ստում է»։
Հարցվածներից շատերը միաձայն պնդեցին, որ այն դաստիարակության արդյունք է։
«Նախարարի սուտ խոսելը բնածին արատ է»,- ասաց նրանցից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ պնդեց, որ նախարարը սուտ չի խոսում։
«Գևորգ Պապոյանը սովորության համաձայն է սուտ խոսում, իրենք տենց են դաստիարակվել»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։