Կարելի է ենթադրել, որ որոշակի ուղղորդում կար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլի մասով. այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հնարավոր է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ սեփականատերը վաճառի իր բիզնեսը մեկ ուրիշին։ Ինչքան հասկանում եմ՝ քաղաքական դաշտում հայտնվեցին մարդիկ, ովքեր ասում էին՝ արևմտյան գնորդ կա։ Կարելի է ենթադրել, որ այդպիսի միջամտություն եղել է»,- նշեց Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ ԶՊՄԿ-ում պետությունն արդեն բաժնետեր է և շեշտեց՝ այդ «փայ մտնելու» մոտեցումը ամենամեծ հարվածն է ներդրումային մթնոլորտի համար․ «Ասում են՝ մենք հո չե՞նք վերցրել, պետության մասն է։ Բայց դու դա այնպես ես անում, որ բոլորը հասկանում են, թե սա պետության ռեկետ է, պետությանը փայ տուր։ Այս ամենն անում են ազդեցության լծակներ ունենալու համար»։