«Ես չեմ ասում Ղարաբաղ, ես ասում եմ ԼՂ հանրապետություն կամ Արցախի հանրապետություն»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում պարզաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու է Արցախի փոխարեն Ղարաբաղ ասում։
Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ չեն կիսում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահն ասաց․ գիշերները չեք քնում, մտածում եք իմ ու Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասի՞ն․ «Իմ ու երրորդ նախագահի հարաբերություններում բան չի փոխվել, ես պետք է կրկնեմ այն, ինչ ասել եմ 2,5 տարի առաջ։ Վեհափառը չի էլ փորձել, որովհետեւ Վեհափառը ձեզ պես չի մտածում, որ մենք ունենք հարաբերություններում անհաղթահարելի պրոբլեմներ, որոնք պետք է հարթել»։
Մանրամասները՝ տեսանյութում