«Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին, նաև ընտրություններին. այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
2026–ի ընտրություններին կմասնակցենք այն ֆորմատով, որը ամենապրագմատիկը կլինի, բայց կոնկրետ բան այս պահին չեմ կարող ասել, որովհետև դաշինքում դեռ չենք քննարկել այս հարցը։