ՈւԵՖԱ-ն թարմացրել է առաջնությունների վարկանիշային աղյուսակը
copy image url

ՈւԵՖԱ-ն թարմացրել է առաջնությունների վարկանիշային աղյուսակը

Սպորտ 2 ամիս առաջ - 13:10 15-02-2025
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է եվրոպական առաջնությունների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Գրում է Armsport-ը։

Ցուցակի առաջատար Անգլիայի Պրեմիեր լիգան է, նրան հաջորդում են իսպանական Լա լիգան և Իտալական Ա Սերիան։

Այս մրցաշրջանում 6 իսպանական և 7 իտալական ակումբներ շարունակում են իրենց ճանապարհը եվրոպական մրցաշարերում, ուստի երկրորդ տեղի համար հիմնական պայքարը դեռ առջևում է։

Եվրոպական լավագույն առաջնությունների թվում են նաև գերմանական Բունդեսլիգան, պորտուգալական Պրեմիեր լիգան և Ֆրանսիական Լիգա 1-ը։

Առաջնությունների թարմացված վարկանիշային աղյուսակը՝ ստորև․

Անգլիա – 20,892 միավոր
Իսպանիա – 18.035 միավոր
Իտալիա – 17,687 միավոր
Գերմանիա – 15,421 միավոր
Պորտուգալիա – 15.350 միավոր
Ֆրանսիա – 14.214 միավոր