Էստոնական գերազանց մարտական նոր դրոնը 12 տոննա է կշռում
copy image url

Էստոնական գերազանց մարտական նոր դրոնը 12 տոննա է կշռում

Արտաքին 2 ամիս առաջ - 09:28 15-02-2025
Էստոնական Milrem Robotics ընկերությունը հայտարարել է HAVOC անունով նոր ցամաքային դրոնի մշակման մասին։ Սա 8 անիվանոց պլատֆորմ է, որի վրա հնարավոր է տեղադրել տարբեր զինատեսակներ և այն կիրառել տարբեր զորատեսակների կազմում: Ստանդարտ մոդելում էստոնացիները տեղադրել են 30 մմ ավտոմատ թնդանոթ և փոքր չափի կառավարվող հակաօդային պաշտպանության հրթիռներ։

HAVOC պլատֆորմը համալրված է հիբրիդային էլեկտական շարժիչով, ինչի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել նրա աղմուկի չափազանց ցածր մակարադակը: Այն 12 տոննա է կշռում, կարող է տանել մինչև 5 տոննա օգտակար քաշ: Դրոնը ունի 6,5 մետր երկարություն, 2,7 մետր լայնություն և 2,7 մետր բարձրություն: Մայրուղու վրա առավելագույն արագությունը կազմելու է 110 կմ/ժ, իսկ արտաճանապարհայինը՝ 50 կմ/ժ։
Այս դրոնը, շնորհիվ 8х8 շասսիի և էլեկտրական փոխանցումատուփի, բավականին անցունակ է և մանևրող:

HAVOC-ի վրա տեղադրվելիք մոդուլներից ելնելով՝ այն կարող է օգտագործվել որպես բացառապես ՀՕՊ համակարգ, հետևակի կրակի խտությունը մեծացնող համակարգ, ընդարձակ տարածքների արագ ականապատման համակարգ և այլն:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում