Ուկրաինական դրոնը հարվածել է սահմանին գտնվող պահեստին, կա զոհ. Բրյանսկի իշխանություններ
copy image url

Ուկրաինական դրոնը հարվածել է սահմանին գտնվող պահեստին, կա զոհ. Բրյանսկի իշխանություններ

Արտաքին 2 տարի առաջ - 19:12 26-07-2022
Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ռուս-ուկրաինական սահմանի մոտ գտնվող մաքսակետի մոտ ուկրաինական կվադրոկոպտերի հասցրած հարվածի հետևանքով տուժածներից մեկը մահացել է։

Բոգոմազը հայտնել էր, որ վիրավորվել է չորս մարդ։

«Տելեգրամ»-ի իր ալիքում նահանգապետը նշել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք է նետվել հատուկ ժամանակավոր պահեստ, որը գտնվում է Տրոեբորտնոյե մաքսային անցակետի մոտակայքում։

«Ցավոք, տուժածներից մեկը մահացել է»,- գրել է նա:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է Բրյանսկի շրջանում տեղի ունեցած հարվածի փաստը և խոստացել պարզել միջադեպի բոլոր հանգամանքները։

Ուկրաինացի պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Ամենից շատ դիտված