«Փյունիկն» ու ՀՖՖ-ն համատեղ կնպաստեն հայկական ֆուտբոլի զարգացմանը
copy image url

«Փյունիկն» ու ՀՖՖ-ն համատեղ կնպաստեն հայկական ֆուտբոլի զարգացմանը

Սպորտ 2 ամիս առաջ - 20:15 14-02-2025
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավարությունն իր ռազմավարական զարգացման հիմքում կարևորում է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ ղեկավարության հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուժերով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը։

«Մեր նպատակն է գործել փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով՝ հանուն ակումբի, մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի առաջընթացի»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված