«Ֆինանսավորել է ՈՄԱ-ն՝ ահաբեկչություններ նախապատրաստելու համար»․ Ռուբեն Վարդանյանի նոր մեղադրանքը
copy image url

«Ֆինանսավորել է ՈՄԱ-ն՝ ահաբեկչություններ նախապատրաստելու համար»․ Ռուբեն Վարդանյանի նոր մեղադրանքը

Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 14:45 14-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Բաքվի դատարանում նախօրեին շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը, որի ընթացքում վերջինս հրաժարվեց Ադրբեջանի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից՝ նշելով, որ իր փաստաբան Ավրաամ Բերմանը կշարունակի պաշտպանել իր իրավունքները։

Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Վարդանյանին, որի գործն անջատվել է մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին, առաջադրվել են մի շարք շինծու մեղադրանքներ, այդ թվում «խոշտանգումների իրականացում, ահաբեկչության օրենքների խախտում, ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորում» և այլն։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի տարածքից «ապօրինաբար հատել է Ադրբեջանի սահմանը»՝ Բաքվի կողմից չվերահսկվող Լաչինի անցակետով և բնակություն հաստատել Արցախում, որտեղ ժամանակավորապես տեղակայված էին ռուս խաղաղապահները։ Բացի այդ, Վարդանյանը մեղադրվում է Արցախի պաշտպանության բանակին, որին Բաքուն համարում էր իր տարածքում գործող «ապօրինի զինված խմբավորումներ», հումանիտար նպատակների անվան տակ օտարերկրյա քաղաքացիներից հավաքված միջոցների հաշվին «ֆինանսավորելու և զինելու մեջ»։

Ուշագրավ է, որ ի թիվս այլ մեղադրանքների՝ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է նաև ՈՄԱ ռազմահայրենսիրական կազմակերպության հետ համագործակցելու և վերջինիս ներկայացուցիչներին Ադրբեջանի դեմ «ահաբեկչական գործողություններում» ներգրավվելու մեջ։ «Նա պայմանավորվածություն է ձեռք բերել «ահաբեկչական» ՈՄԱ կազմակերպության հիմնադիր Վլադիմիր (Վովա) Լևոնի Վարտանովի հետ և միջոցներ տրամադրել այս կազմակերպությանը, որպեսզի վերջինիս հրահանգիչներն անհատների համար Ադրբեջանի քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու դասընթացներ կազմակերպեն»,- ասվում է մեղադրական եզրակացության մեջ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց ՈՄԱ ռազմահայրենսիրական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանի հետ, ով խոստացավ, որ ՌՀԿ ղեկավար Վովա Վարտանովն ավելի ուշ կմեկնաբանի Ռուբեն Վարդանյանին ներկայացվող այս մեղադրանքը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի