Մոսկվայի համբերությունը հատվում է. Царьград
copy image url

Մոսկվայի համբերությունը հատվում է. Царьград

Արտաքին 2 ամիս առաջ - 14:04 13-02-2025
Царьград հեռուստաալիքը Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման մասին հոդված է հրապարակել։

«Պաշտոնական Բաքուն չի դադարում Մոսկվայի վրա իր լկտի հարձակումները։ Բայց Մոսկվայի համբերությունը հատվում է, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոպտությունը Ռուսաստանի հասցեին կվնասի ողջ Ադրբեջանին։ Ալիևը փորձում է պայմանավորվել Ռուսաստանի տարածքով գազի ավելի էժան տարանցման շուրջ, բայց միևնույն ժամանակ աջակցում է Ուկրաինային և հակառուսական տրամադրություններ է հրահրում երկրի ներսում»,-ասվում է հոդվածում։

Հեռուստաալիքը հիշեցնում է Ալիևին, որ անցած տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանից իր երկիր փոխանցումների մասնաբաժինը կազմում է շուկայի 50 տոկոսը։

Իրավիճակին մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում է մեծահարուստ ադրբեջանցիների հաշիվների արգելափակում ցանկացած աննշան առիթով:
«Մոսկվան հայելային պատասխան կտա Ալիևին»,-ասվում է հոդվածում։

Ամենից շատ դիտված