Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվում է
copy image url

Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվում է

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 11:43 13-02-2025
Կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման դեպքում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը․

«Առաջինը՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներ։ Հաջորդը՝ դասագրքերի վարձակալության մասով. յուրաքանչյուր աշակերտի համար փոխհատուց­ման չափը տարեկան 3․000 դրամ է»։ Ըստ նախարարի՝ հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024թ. համար, այսինքն՝ ետադարձ ուժով։

Արձագանքելով որոշման նախագծին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մինչ այս քաղաքացիները կարող էին ետ ստանալ սոցիալական կրեդիտը մանկապարտեզների, դպրոցների ու բուհերի ուսման վարձերի պարագայում, նաև՝ առողջապահության ապահովագրության դեպքում։ Այժմ, ըստ նրա, ցանկն ընդլայնվում է. «Կառավարության կողմից սահմանված ուղղություններով ծախսեր անելու դեպքում մարդիկ, հայտարարագիր ներկայացնելուց հետո, իրենց՝ այդ ուղղությամբ արած ծախսերից կարող են ետ ստանալ մինչև 100.000 դրամ»։

Նա շեշտել է՝ «խոսքը միայն ու միայն աշխատած և եկամտային հարկ վճարած քաղաքացիների մասին է»։

Վարչապետը հիշեցրել է, որ 2024թ. եկամտային հարկից հիփոթեքային վարկերի գծով վերադարձվել է 68 մլրդ դրամ։

Ամենից շատ դիտված

17:58 Աննա Հակոբյանին «փախցրեցին» ժողգործիքների շենքից. տեսանյութ
08:26 Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
20:12 Գյումրիում ջահերով երթը ևս սկսվեց` Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելով
19:52 «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ ներկայացուցչության գրառման փոփոխության մասին
12:58 Արամ Սարգսյանը դեմ է ցեղասպանության խորհրդանիշն այրելուն, դեմ չէ Տիգրան Նաղդալյանի սպանությանը
19:32 Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք գոնե իրավունք չունեն խոսելու. Քոչարյանը՝ դրոշն այրելու միջադեպի մասին
14:15 Թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, 9-րդին էլ՝ ողջ են թողել, որ սովամահ լինի․ Մանգանիելոյի մեծ տատի պատմությունը
14:42 Աննա Հակոբյանը թիկնապահներով ժամանեց Ժողգործիքների նվագախմբի շենք
22:44 Մենք ամաչում ենք մեր պապերի արածների համար. Իրաքի քուրդ