«Էդ ակցիայի նպատակներից մեկը Հայաստան- Իրան հարաբերությունում պրոբլեմ առաջացնելու համար է»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ավելի վաղ համացանցում տարածված տեսանյութին, որտեղ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն Ղարաբաղ էին երգում։
«Էդ երգի կատարողները Իրանի քաղաքացիներ են: Ես չեմ զարմանա, եթե պարզվի՝ ձեզ հայտնի շրջանկաներից էդ մարդկանց վճարել են, տարել են, կանգնացրել են, երգել են տվել, համացանաց են գցել, որ Իրանի ու Հայաստանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հասարակության թույլ կողմը կարողացել են գտնել։
Փաշինյանը պնդեց՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է:
Մանրամասները՝ տեսանյութում