ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, զրույցը տևել է մոտ 1.5 ժամ: լուրը հաստատել են Կրեմլից:
Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։ Ըստ ՌԴ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ Պուտինն ու Թրամփը քննարկել են մերձավորարևելյան կարգավորումը և Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ համաձայնել է, որ Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել բանակցությունների միջոցով։ Պուտինը Թրամփի հետ զրույցում հանդես է եկել նաև Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառները վերացնելու օգտին։