Ինչն ենք մենք լավ անում՝ հետաձգումները. Բոլոր բարեփոխումները լավ ընդունում ենք, էս ենք անում, էն ենք անում, հենց գալիս է ժամկետը, որ իրականացնենք, ասում ենք՝ եկեք հետաձգենք մի 3 ամիս, 6 ամիս, ընտրություններից հետո, Զատիկից հետո՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, ով նկատեց, որ բոլոր թանկացումները, հանրության դժգոհությունն առաջացնող բոլոր քայլերը հիմա են արվում և տպավորություն է, որ ՔՊ-ն չի ուզում վերընտրվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաև էդ պատճառով է, որ բոլորը եկել հիմա է ընկել: Էս բոլոր որոշումները կայացվել են հերթով՝ 2019-ից մինչև 2023 թվականը: Մենք օբյեկտիվ պատճառով հետաձգգել ենք: Մի հատ Կովիդի պատճառով ենք հետաձգել, մի հտ պատերազմի պատառով, մի հատ հետպատերազմական իրավիճակի պատճառով, մի հատ ընտրությունների պատճառով, մի հատ հետընտրական իրավիճակի պատճառով:
Ընտրվելը գերնպատակ չի, գերնպատակը պետության ինստիտուցիոնալ կայացումն է: Ինչ, որ արվում է, պետության ինստիտուցիոնալ կայացման համար է»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ վստահության մանդատ ստանալու խնդիր են դրել։
Փաշինյանը նաև շեշտեց, որ հպարտ է, որ գույքահարկի բարեփոխումն արել են։
Մանրամասները՝ տեսանյութում