Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ն այրվել է. shamshyan.com
copy image url

Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ն այրվել է. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 18:44 12-02-2025
Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիից Հովիտ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան է այրվում։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայում։

Հրշեջ-փրկարարները մարել են կրակը և տեղում իրականացրել հերթապահություն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված