Հրապարակ օրաթերթը գրում է․
Իշխանության գալու օրվանից Նիկոլ Փաշինյանը փորձում է պատժել նախկին նախագահներին: Այժմ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարության արդեն երկրորդ փուլն է ընթանում: Եվ երեկ Ռ. Քոչարյանն ասել է. «Այսօր Բաքվում էլ է նիստ` 3 նախագահ այնտեղ են դատում, մեկը՝ այստեղ... սինխրոնիզացված պրոցես է գնում»։ Բայց սինխրոնիզացիան միայն Արցախի ու Հայաստանի նախագահների դեպքում չի գործում, այլ նաեւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարների` Բաքվում Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանին են դատում, Երեւանում` Միքայել Արզումանյանին: