«Բոլորի համար պարզ է, բոլորի համար ակնհայտ է՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես Ռուսաստանը, մենք բոլորս մեկ պետության մաս ենք եղել, և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ մենք հսկայական կապեր ունենք, և դա հեշտ չէ, դա հաշվի չառնելը պարզապես անհնար է»,- ասել է նախագահը` ելույթ ունենալով ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։
Պուտինը նշել է «բավականին բարդ իրավիճակ» այս երկրներում և ասել, որ Ռուսաստանը շահագրգռված է այդ տարածքներում խաղաղությամբ։
Ռուսաստանն ավանդաբար մշտապես ուշադրություն է դարձնում տարածաշրջանում կայունությանը և աջակցում է Հայաստանին անվտանգության հարցերում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ Մոսկվան անում է հնարավորը հայ-ադրբեջանական հակամարտության համապարփակ կարգավորման համար:
Նրա խոսքով ՝ «խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը» Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումն է:
Հակամարտող երկրների հարաբերությունների կարգավորումն առաջին հերթին հնարավոր է ձեռք բերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հումանիտար խնդիրների լուծման պայմանավորվածությունների հետևողական իրականացման միջոցով։