Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը «ֆռֆռում» են երկրներով, բայց ժողովրդին օգուտ չեն տալիս. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:35 11-02-2025
Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը գտնվում է Քաթարում։ Փետրվարի 9-ին Աննա Հակոբյանը, հիմնադրամի պատվիրակության անդամները և Քաթարում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները շրջայց են կատարել Քաթարի խոշորագույն կրթական, հետազոտական և սոցիալական զարգացման հաստատություններից մեկում՝ Qatar Foundation-ում։ Աննա Հակոբյանի այցը Քաթար քննարկումների առիթ է տվել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ըստ ձեզ` ինչու է Աննա Հակոբյանը գնացել Քաթար»։ Հարցվածների մեծ մասը նշեց, որ դրա համար հիմնավոր պատճառ չկա։

«Էդ երկուսը սաղ երկրներ գնում են ֆռֆռում են, բայց ժողովրդի, երկրի մասին չեն մտածում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Աննա Հակոբյանը ոչ մի լավ բանի համար չի գնացել։

«Գնացել ա ֆռֆռա, ոչ մի լավ բանի համար չի գնացել։ Իր հաճույքի համար»,- ասաց նա։ «Փախել ա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։