Արցախցիները կռվել են իմ փոխարեն էլ, ձեր փոխարեն էլ, իսկ դուք մենակ հայերի դեմ եք կարողանում կռվել

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:43 11-02-2025
«Պարզվում է՝ մենք բոլորս իսկապես սխալ ենք հասկացել Ալեն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանի վրդովմունքը հարուցել է այն փաստը, որ արցախահայերը չեն մնացել ցեղասպանության վտանգի տակ ու ամբողջությամբ չեն բնաջնջվել, դա է իրեն վրդովեցրել»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ես հարց ունեմ՝ իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց զոհվեց, թե՞ մնաց, զոհվեց ու պայքարեց․ հիմա անդրաշխարհից ուղերձներ է հղում»,- նշեց պատգամավորը:

«Որ չեն կռվել այդ մարդիկ, ո՞ւմ էին հուղարկավորում վերջին օրը, որ հետո չգիտեին՝ ոնց վերցնեն ու տանեն։ Մարդ կա, իր երեխուն փաթաթել է տոպրակի մեջ, բերել է, այդ երեխեն որտե՞ղ է զոհվել։

Արցախցիները կռվել են իմ փոխարեն էլ, ձեր փոխարեն էլ, և կռվել են ադրբեջանցիների դեմ։ Դուք մենակ արցախցիների, հայերի դեմ եք կարողանում կռվե՞լ, դա՞ եք միայն կարողանում անել»,- ընդգծեց Վարդանյանը։