Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել,որում նշել է, որ պատրաստ է ևս մեկ անգամ ներել ժամկետանց տուգանքները։ «Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի և ակնկալում է, որ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք: Իրեն անկեղծ ասացի, որ հիշում եմ, որ 2018թ. տուգանքների համաներումը դուր չեկավ շատ վարորդների, ովքեր տուգանքները պարտաճանաչ վճարել են եւ մի տեսակ մեղավոր դուրս եկանք նրանց առաջ:
Բայց ինձ մոտեցած տաքսու վարորդն ասում էր, թե իր վիճակում շատ մարդիկ կան եւ հիմնականում տաքսու վարորդներ: Ամեն դեպքում, սա էլ մտածելու թեմա է, բայց այստեղ հարկավոր է նաև պարտաճանաչ վճարած վարորդների ըմբռնումը: Մտածենք:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որ պատրաստ է ևս մեկ անգամ ներել ժամկետանց տուգանքները։ Համաձա՞յն եք»։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ եթե դա որևէ օգուտ կտա ժողովրդին, ուրեմն դեմ չեն։
«Չեմ ուզում իր մասին խոսեմ, նա մարդ չէ»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ նման փոքրիկ զիջումներով ոչինչ չեն փոխի։
«Այսքան փոքրիկ զիջումներով ոչինչ չեն փոխի, ժողովրդի տրամադրությունը չեն փոխի, միևնույնն է ժողովուրդը հասկանում է, որ հօգուտ իրենց ամեն կերպ փորձում են մարդկանց կողոպտել, մարդկանց ծանր վիճակի մեջ են դնում։Միշտ սթրեսային ու լարված վիճակի մեջ են պահում ժողովրդին»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ դա ունի լավ ու վատ կողմեր։ «Լավ կողմն էն ա, որ անապահով մարդկանց կօգնի, վատ կողմ էն ա որ պարտաճանաչ վարորդները վիրավորվում են դրանից»,- պատասխանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։