«Տեսանկարահանող սարքերին ոստիկանությանը հասանելիություն տալու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մի մասնավոր օրինակ եմ ուզում բերել, որն առնչվում է նաև հոգեբանության հետ: Ունենք գործընկեր, որն իր հայելին գողանալուց հետո, List.am-ում գտնում է վաճառողների հասցեն ու առնում է իրենից գողացված հայելին: Եվ այստեղ, տեսախցիկի հասանելիությունն ունենալու պարագայում, ՆԳՆ-ն էլ կվերահսկի՝ ով ում հետ ինչ այլ հարաբերություններով է փորձում իր հարցերը լուծել»: