101 մտավորականներ կոչ են արել չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը
copy image url

101 մտավորականներ կոչ են արել չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը

Ներքին 2 ամիս առաջ - 12:00 11-02-2025
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի Ավագանու նիստում հայտարարեց, որ հայտնի շատ մտավորականներ և մշակութային գործիչներ ընդվզել են տրանսպորտի թանկացման դեմ և հրապարակեց նրանց հայտարարության տեքստը, որի տակ ստորագրել են 101 մտավորականներ, մշակույթի գործիչեր։

«Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել երևանցիներին հոգեկան տառապանքներ պատճառելու, փաստի առաջ կանգնեցնելու և ֆինանսապես կեղեքելու այս խայտառակ որոշումը»,- կոչ են արել մտավորականները։

Ավագանու ընդդիմադիր անդամը իշխանություններին հորդորեց լսել մտավորականների կոչը և չեղարկել թանկացման մասին որոշումը։

Ամենից շատ դիտված