Ուկրաինան մի օր կարող է Ռուսաստան դառնալ. Թրամփ 
copy image url

Ուկրաինան մի օր կարող է Ռուսաստան դառնալ. Թրամփ 

Արտաքին 2 ամիս առաջ - 10:42 11-02-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պարտավոր է երաշխավորել Ուկրաինայում ներդրված ԱՄՆ միջոցների անվտանգությունը, քանի որ այդ երկիրը մի օր կարող է Ռուսաստան դառնալ։ Այս մասին Թրամփն ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես ուզում եմ, որ մեր փողերը ապահով լինեն։ Մենք ծախսում ենք միլիարդավոր դոլարներ: Նրանք կարող են գործարք կնքել կամ չկնքել: Մի օր նրանք կարող են դառնալ Ռուսաստան»,-ասել է Թրամփը։

Հանրապետականների հաշվարկներով՝ Վաշինգտոնը 300-350 միլիարդ դոլար է ներդրել Ուկրաինայում։

Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կա: