«Ուկրաինան Ռուսաստան չէ: Եվ երբեք չի դառնա Ռուսաստան: Նրանք դա չեն տեսնի: Մենք արդեն հաղթում ենք: Եվ դա հնարավոր չէ կանգնեցնել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա կարող եմ միայն ասել այն, ինչ իմ հայրենակիցներն են միաձայն կրկնում՝ անիծվեք դուք, փա՛ռք Ուկրաինային, փա՛ռք ուկրաինացիներին»,- ուկրաինացիներին ուղղված ուղերձում գրել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման։
Նախկին նախագահն ասել է, որ մնում է Ուկրաինայում, «որովհետև մենք բոլորս մեր հայրենի հողում ենք, ուրիշը չկա»։