The New York Times-ը գրում է, որ դատարանը ժամանակավորապես սահմանափակել է Իլոն Մասկի ղեկավարած՝ Պետական արդյոնավետության դեպարտամենտի մուտքը ԱՄՆ Ֆինանսների նախարարության վճարային համակարգ, որտեղ պահվում են միլիոնավոր քաղաքացիների և ընկերությունների անձնական տվյալներ:
19 նահանգների գլխավոր դատախազներ դատարան են դիմել՝ պնդելով, որ DOGE-ն իրավասու չէ օգտվել Ֆինանսների նախարարության համակարգից:
Դեպարտամենտը ստեղծվել է Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ՝ պետական ծախսերը նվազեցնելու համար։
Իլոն Մասկը դատավորի որոշումը խելագարություն է անվանել: