Չուկոտկայի ռուսները լվացվում են «ատոմային» ցնցուղի տակ․ The New York Times
copy image url

Չուկոտկայի ռուսները լվացվում են «ատոմային» ցնցուղի տակ․ The New York Times

Արտաքին 3 տարի առաջ - 20:21 10-11-2021

Չուկոտկայի Պևեկ քաղաքի էլեկտրաէներգիան մատակարարվում է փոքր ատոմակայանի միջոցով, որը գտնվում է Սառուցյալ օվկիանոսի մոտակայքում լողացող նավակի վրա։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:

«Տաք ջուրը առատորեն հոսում էր, և Պավել Ռոժկովը ցնցուղ էր ընդունում։ Ջերմությունը մատակարարվում է ուղիղ միջուկային ռեակտորից, և դուք զգում եք ատոմային ռեակցիայի ջերմությունը մերկ մաշկի վրա»,- այսպես է հրատարակությունը սկսում իր պատմությունը տեղացի հաշվապահի մասին:

Հոդվածում ընդգծվում է, որ կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում Ռուսաստանը որոշել է ապավինել բնակելի շենքերի միջուկային ջեռուցմանը։ Սա պահանջում է փոքր ատոմակայանների ստեղծում։ Նման փորձը դիտվում է այլ երկրներում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում և Ֆրանսիայում։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային գիտության և ճարտարագիտության պրոֆեսոր Յակոպո Բուոնջորնոն ընդգծել է, որ ռուսները բոլորից առաջ են այս տեխնոլոգիաների զարգացման առումով։ Նա «հետաքրքիր» է համարում փոքր ատոմակայանների համատարած օգտագործումը։ Ավելին, ատոմային էներգիայով տների ջեռուցումը նույնը չէ, ինչ միջուկային աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայով ջեռուցելը։

Այս գաղափարը էկոլոգիապես առաջադեմ է, քանի որ ավելորդ ջերմությունը մթնոլորտ չի արտահոսում: Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ անհանգստացած են միջուկային արտահոսքի հետ կապված ռիսկերով: Ի վերջո, դա նախկինում արդեն եղել է միջուկային սուզանավերի վրա։

Մինչդեռ Պևեկում մտադիր են «ատոմային» բաղնիք բացել ։ Տեղացիներն աստիճանաբար ընտելանում են էներգիայի նոր աղբյուրին, քանի որ քիչ ընտրություն ունեն: «Ես կարող եմ միայն աղոթել մեր և մեր քաղաքի համար», - ասում է հաշվապահ Ռոժկովի կինը:

Ամենից շատ դիտված