Մամուլում օրերս լուրեր շրջանառվեցին, որ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ և շոկի է ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։ Այս լուրերը բուռն քննադատությունների տեղիք են տվել։
Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ասում են՝ հյուրանոցներին պարտադրվել է, որ մուսուլմանների համար աղոթատեղի սարքեն։ Համաձա՞յն եք»։
«Եթե ես չհամաձայնվեմ, Փաշինյանը կհամաձայնվի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա պետք է փոխադարձ լինկ։ «Իրանց հյուրանոցներում քրիստոնյաների համար տեղեր կա՞ն»,- նշեց նա։
Հարցվածներից մեկն էլ ասաց, որ դեմ է դրան «Ոչ, իբր ուզում եմ մուսուլման գա ստեղ, մեկ էլ աղոթատեղի սարքենք հա՞։ Հենա ամբողջ Հայաստանը փոխենք։ Չեն ամաչում։ Նիկոլ ռադդ քաշի գնա, հերիք ա արդեն»,- նշեց նա։ «Ուզում են ամբողջությամբ Քրիստոնեությունը մոռանան մարդիկ»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները` տեսանյութում։