ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկին նախագահ Ջո Բայդենին զրկել է գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Այս մասին գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցի էջում։
«Կարիք չկա, որ Բայդենը շարունակի հասանելիություն ունենալ գաղտնի տեղեկատվությանը, և մենք անհապաղ չեղարկում ենք դեմոկրատի այդ հնարավորությունը»,-գրել է Թրամփը, ապա ավելացրել․ «Ջո, դու ազատված ես»։
Թրամփն ասել է, որ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը, քանի որ նա վատ հիշողություն ունի»։