Ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին Նանսենի ինստիտուտի աջակցությունը
copy image url

Ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին Նանսենի ինստիտուտի աջակցությունը

Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 18:58 07-02-2025
Փետրվարի 7-ին Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ:

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում. «Նանսենի ժառանգությունը և նրա՝ հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված մարդասիրական ջանքերը մնում են մարդասիրության անզուգական դրսևորում, որը Հայաստանը երբեք չի մոռանա։

Շարունակելով ամրապնդել հայ-նորվեգական կապերը՝ մենք հավատարիմ ենք մնում մարդկային արժանապատվության, համերաշխության և բարոյական պատասխանատվության այն սկզբունքներին, որոնք Նանսենն այդքան եռանդուն կերպով պաշտպանում և մարմնավորում էր»։

Ինստիտուտում կայացած կարճ քննարկմանը երկուստեք ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին աջակցության հարցում Նանսենի կողմից գործադրված մարդասիրական ջանքերի կարևորությունը, թե՛ Հայաստանում, թե՛ Նորվեգիայում նրա գործունության նկատմամբ առկա մեծ հարգանքը։
Անդրադարձ է կատարվել նաև ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Կարևորվել է երկկողմ գիտական կապերի խորացումը և փորձի փոխանակման նոր հնարավորությունների առավելագույնս իրացումը, այդ թվում՝ ՄԱԿ Կենսաբազմազանության կողմերի համաժողովի՝ Հայաստանում անցկացման շրջանակներում։

Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել ինստիտուտում և ծաղկեպսակ է զետեղել մեծանուն նորվեգացի հումանիստի և գիտնականի գերեզմանին:

Ձեզ գուցե հետաքրքրի