ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների հարցերին` անդրադառնալով ՀՀ-Թուրքիա հարաբերություններին
copy image url

ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների հարցերին` անդրադառնալով ՀՀ-Թուրքիա հարաբերություններին

Ներքին 2 ամիս առաջ - 16:37 07-02-2025
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 7-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպումը տեղի է ունեցել հարցուպատասխանի ձեւաչափով:

ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների հարցերին` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

Ուսանողները 6-շաբաթյա պրակտիկան անցկացնում են Հայաստանի Ազգային ժողովում եւ այս ընթացքում հանդիպումներ են ունեցել ԱԺ պատգամավորների, աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Պրակտիկան ուսումնական գործընթացի կարեւորագույն մասն է, քանի որ նոր հմտություններ, կարողություններ ձեռք բերելու, աշխատանքային գործընթացին տեղում ծանոթանալու հնարավորություն է տալիս. նշում են ուսանողները` կարեւորելով հանդիպումների ընթացքում քննարկված թեմաները: