Երևանում բախվել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի «Volkswagen ID6»-ն ու «Mitsubishi»-ն. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի «Volkswagen ID6»-ն ու «Mitsubishi»-ն. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 09:42 07-02-2025
Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են 49-ամյա Ռաֆայել Բադալյանի վարած «Mitsubishi»-ն և ՌԴ քաղաքացի 44-ամյա Ելենա Գունկոյի վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն վթարի մեջ միմյանց են մեղադրում:

Ե. Գունկոն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչի կինն է, ավտոմեքենան էլ հաշվառված է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հաշվեկշռում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: