Harvard Medical School-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում ստեղծվել է երիկամների քաղցկեղի դեմ պատվաստանյութ:
Գիտնականները մշակել են պատվաստանյութ, որն արդյունավետորեն բուժում է երիկամների քաղցկեղը նույնիսկ III և IV փուլերում:
Բուժված հիվանդների մեծամասնության մոտ երեք տարվա ընթացքում քաղցկեղը կրկին չի զարգացել։
Այժմ դեղամիջոցը պետք է անցնի միջազգային փորձարկումների փուլը, ինչից հետո այն կմտնի զանգվածային արտադրության։