ՄԱԿ-ը նախազգուշացրել է վերահաս համավարակի մասին, որի դեմ պատվաստանյութ չկա
copy image url

ՄԱԿ-ը նախազգուշացրել է վերահաս համավարակի մասին, որի դեմ պատվաստանյութ չկա

Ավելին 3 տարի առաջ - 21:35 18-06-2021

Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մամի Միձուտորին հայտարարել է, որ այնպիսի գլոբալ խնդիրը, ինչպիսին երաշտն է, կարող է վերաճել հաջորդ համավարակի, եթե երկրները շտապ միջոցներ չձեռնարկեն կլիմայի արտակարգ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում: «Եվ պատվաստանյութ չկա այն բուժելու համար: Առաջիկա մի քանի տարիների ընթացքում աշխարհի մեծ մասը կապրի ջրի պակասի պայմաններում, և պահանջարկը կգերազանցի առաջարկը», - ասել է նա:

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ 21-րդ դարում երաշտից արդեն տուժել է շուրջ 1,5 միլիարդ քաղաքացի, իսկ տնտեսական վնասը գնահատվում է 124 միլիարդ դոլար:

Ամենից շատ դիտված