Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց
copy image url

Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց

Ներքին 2 ամիս առաջ - 19:17 06-02-2025
ՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգրացիայի եվ քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը (Մեծ և Փոքր Մասիսները):

Yerkir.am-ը է զրուցել է նշված քաղաքացու հետ, ով վրդովված ներկայացրել է կատարվածը:

- Պարո՛ն Լալայան, կպատմե՞ք, թե ինչ է կատարվել Ձեզ հետ:

- Ես կորցրել էի սոցիալական քարտս, կինս համոզեց, թե առանց գումարի է, գնա նորը վերցրու: Գնացի Նոր նորքի անձնագրային բաժին:

- Դուք Երևանու՞մ եք ապրում:

- Այո, իմ գրանցումը Նոր Նորքում է:

- Շատ լավ, կներկայացնե՞ք, թե ինչ տեղի ունեցավ այնուհետև:

- Հերթագրվեցի, կտրոն քաշեցի, հերթս երեկոյան հասավ: Մոտեցա 8-րդ լուսամուտին, ասացին պետի մոտ պետք է մտնեք: Մտա, մի երիտասարդ կին էր (բաժնի պետ՝ Նատալի Կոստանդյան-Վ․Ս․), բարևեցի, ասացի, որ ուզում եմ սոցիալական քարտ վերցնեմ: Բացեց անձնագիրս ու ստորագրությունս նայեց: Հիմի թե աչքովն ընկավ, թե հատուկ նայեց՝ չգիտեմ: Թե բա՝ էս խնդիր է: Ես անմիջապես հասկացա, որ իմ ստորագրությանս վրա կենտրոնացավ, քանի որ նրա վրա Մասիս սարն է: Ասի՝ կարող է՞ էս ապուշը բլթցրել է, որ Արարատը մերը չի, սրանք էլ ընդունել են: Վերջը, էդպիսի բաներ մտքովս անցավ, ու հարցրի, ասի՝ ներողություն, էդ ստորագրության էդ Մասիս սարը… Ասաց՝ հա, դե չի կարելի, գիտեք, հիմա սա խնդիր է, սա էս է, սա էն է, ասի՝ ի՞նչ անեմ, ասաց՝ չէ, չենք կարող, պիտի… Ասի՝ բա ես 40 տարի ես էս տիպի եմ ստորագրել, իմ դիպլոմի, զագսի, սեփականաշնորհման թղթերի մեջ, բոլոր տեղերում էսպես եմ ստորագրել: Ասաց՝ դա խնդիր է, պիտի ինչ-որ նոտարական գրասենյակով փոխես, մենք դրանով խնդրի առաջ կկանգնենք, և այլն, և այլն:

- Լավ, իսկ ի՞նչ ասացին վերջիվերջո, հրաժարվեցի՞ն ձեր գործող և ժամկետի մեջ գտնվող անձնագիրը ստորագրության պատճառով հիմք ընդունել և տրամադրել նոր սոցիալական քարտ:

- Դե, ես էլ ջղայնացա, վեր կացա, ասի՝ էս լրիվ ծիծաղում եք ազգի վրա: Մի քիչ էլ իմ տարիքին չէր սազում, բայց կոպտեցի, ասի՝ այսի՞նքն, մի հիմար մի բան է գցել ջուրը, երեք միլիոն խելոքը չի կարանալու հանի, ու էդպես դուրս եկա:

- Պետն ասաց, որ իրենք խնդի՞ր կունենան:

- Դե, ասաց՝ սա կարող է պատմություն դառնա, սա էսպես լինի, նա էնպես լինի, գիտեք՝ հիմա սա խնդիր է, սա էսպես է, նա էնպես է, ինչ-որ բաներ էր բացատրում: Ասի՝ 60 տարեկան մարդ եմ, ինձ մի էլի, արդեն հոգեկանս խանգարվում է: Ու տենց թողի դուրս եկա: Էդ էր:

- Շնորհակալություն Ձեզ:

Աղբյուրը՝ Yerkir.am

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում