Ընթանում է ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլը։
Հերթական խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Ալբանիայի ընտրանուն։ Հայ ֆուտզալիստները վստահորեն հաղթել են 5։1 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դենիս Նևեդրովը, մեկական գոլով էլ աչքի են ընկեկ Արթուր Մելքոնյանը և Նիկիտա Խրոմիխը։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 4 մրցափուլից հետո 10 միավորով գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։