Washington Post-ը գրում է. Google-ն իր անվտանգային կանոնների բաժնից չեղարկել է այն սկզբունքը, ըստ որի՝ ընկերությունը չի օգտագործի արհեստական ինտելեկտը՝ վտանգավոր նպատակներով։
Google-ը հստակ նշում էր, որ չի ցանկանում աջակցել այնպիսի տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք կարող են վնասել մարդկանց կամ օգտագործվել ի նպաստ ռազմական գործողությունների:
Այս սկզբունքի չեղարկումը թողնում է տպավորություն, որ Google-ն այժմ կարող է զբաղվել այնպիսի տեխնոլոգիաների ստեղծմամբ, որոնք կարող են օգտագործվել որպես վտանգավոր զենք հասարակության համար։