Աղետի գոտուց` ազատ տնտեսական գոտի. Գյումրիի զարգացման համար նոր ծրագիր է ներկայացվել

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 23:15 05-02-2025
Հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում նախատեսվում է ստեղծել ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է քաղաքը վերածել ներդրումային և արդյունաբերական կենտրոնի, ստեղծել 15.000 + նոր աշխատատեղ, կատարել 500+ միլիոն դոլարի ներդրում և խթանել գիտական ու տեխնոլոգիական զարգացմանը։ Ծրագրի նախաձեռնողը գործարար Կարեն Սիմոնյանն է։

Ազատ տնտեսական գոտու առավելություններից ու հնարավորություններից է խոսել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը։ Ծրագրի նախաձեռնող Կարեն Սիմոնյանի խոսքով՝ ազատ տնտեսական գոտին թույլ կտա Գյումրիին դուրս գալ աղետի գոտու ստվերից և դառնալ ժամանակակից ու ինքնաբավ տնտեսական կենտրոն։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված