Իսպանիայի 13 ինքնավարությունների տարածքները հայտարարվել են աղետի գոտի՝ անտառային հրդեհների պատճառով, հաղորդել են երկրի իշխանությունները:
Ամենից շատ տուժել է Ավիլան (Կաստիլիա և Լեոն), որտեղ այրվել է 22 հազար հեկտար:
«Ընդհանուր առմամբ տասներեք ինքնավարություններ կստանան օգնություն՝ որպես հետևանք տեղի ունեցած հրդեհների»,- ասել է կառավարության ներկայացուցիչ, տարածքային քաղաքականության նախարար Իսաբել Ռոդրիգեսը:
Միջոցները կհատկացվեն բնակարաններին, գույքին, ենթակառուցվածքներին, արդյունաբերությանը և գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի փոխհատուցման համար: Նաև աղետի գոտիներ ճանաչելը վարկերի հատկացման հնարավորություն է տալիս՝ պետական երաշխիքների և հարկային արտոնությունների ներքո: